Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև «Ձմեռային պատերազմը» սկսվեց 84 տարի առաջ

1939 թվականի նոյեմբերի 30-ին սկսվեց Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև «Ձմեռային պատերազմը», որում պարտվելուց հետո ֆինները պարտավորվեցին չմասնակցել Մոսկվայի համար թշնամական կոալիցիաներին։ Հակամարտությունն անսպասելիորեն ծանր էր Կարմիր բանակի համար և տևեց 103 օր, բայց արդյունքում Հելսինկին իր տարածքի գրեթե մեկ տասներորդ մասը զիջեց Մոսկվային։ 2023 թվականի ապրիլի 4-ին Ֆինլանդիան ընդգրկվեց ՆԱՏՕ–ի կազմում։ Այժմ ֆինները զորքեր են տեղակայում Ռուսաստանի հետ սահմանին՝ իբր սահմանային կետերն ամրապնդելու համար:
Back to Top