Սերո Խանզադյանը մերկացնում է Կրեմլի քաղաքականությունը անհատների և Զանգեզուրի ու Արցախի հանդեպ
Այս զրույցը տեղի է ունեցել 1991 թվականին, որի մեջ Սերո Խանզադյանը մերկացնում է Կրեմլի, բոլշևիկների հակամարդկային վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ, ամբողջ կեղծավորությունը, որը սքողված էր հավասարության շինծու քարոզչության տակ, պատմում է, թե ինչպիսի քաղաքականություն էր վարվում Զանգեզուրում։
Նա ներկայացնում է, թե ինչ պատճառով ինքը հայտարարվել է ժողովրդի թշնամի, ինչպես երկար ժամանակ համարվել է անվստահելի անձ, ինչպես է մասնակցել Հայրենական պատերազմին, և թե ինչպես էր դրա մասին ստեղծվում ծայրից ծայր կեղծ ու հորինված գրականություն։ Նա խոսում է նաև Խորհրդային իշխանության վերջին տարիներին Ղարաբաղ-Արցախում տարված քաղաքականության մասին՝ ճշմարիտ մտավորականի սթափ հայացքով տալով իրադրության իրական գնահատականը։
Լսելով մեծանուն գրողի խոսքը, բազմաթիվ զուգահեռներ ենք տեսնում մեր այսօրվա իրականության հետ՝ Ադրբեջանի ծրագրերի ու կատարած քայլերի, Ռուսաստանի բռնած դիրքի ու վարած քաղաքականության առումով։
Հատկանշական է, որ խոսելով անկախության հանրաքվեի մասին, Սերո Խանզադյանը թեև նշում է, թե մենք պետք է շարունակենք Ռուսաստանի հետ բարեկամություն անել, սակայն պետք է դուրս գանք Խորհրդային միության պարտադրած ստրկությունից։
Զրույցը վարում է Մարատ Օրդյանը։
Տեսանյութը վերցվել է Հայկ Խանզադյանի յութուբյան ալիքից (@haykkhanzadyan4701) և նախքան «Այգաբեր» ալիքում հրապարակվելը ենթարկվել է ձայնային մշակման։
1 view
2386
880
1 year ago 00:56:23 9
Серо Ханзадян Սերո Խանզադյանը մերկացնում է Կրեմլի քաղաքականությունը անհատների և Զանգեզուրի ու Արցախի հանդեպ
3 years ago 00:00:39 1
Բացառիկ տեսանյութ. Սերո Խանզադյան, Մկրտիչ Սարգսյան, Հրաչյա Հովհաննիսյան