1943 թ․-ի ապրիլի 5-ին կայացել է «Նորմանդիա» էսկադրիլիայի առաջին մարտը

Խորհրդային աստղերով, ֆրանսիական դրոշով, ֆյուզելյաժին` սպիտակ շանթ․1943 թ․-ի ապրիլի 5-ին կայացել է «Նորմանդիա» էսկադրիլիայի առաջին մարտը։ Այդ օրը ֆրանսիացի օդաչուներն ուղեկցել են խորհրդային ռմբակոծիչներին և մարտի բռնվել գերմանական ինքնաթիռների հետ։ Ֆրանսիացիները մասնակցել են Սմոլենսկի ազատագրմանը, Կուրսկի ճակատամարտին, բելառուսական «Բագրատիոն» գործողությանը։ Իսկ «Նորմանդիա-Նեման» կրկնակի անունը ստացել են Լիտվայի ազատագրման համար։ Ավիագնդի չորս լավագույնները՝ Մարսել Ալբերտը, Ռոլան դը լա Պուապը, Ժակ Անդրեն և Մարսել Լեֆևրը, արժանացել են Խորհրդային Միության հերոսների կոչման։ Այս պարգևը շատ հազվադեպ է այլ երկրների քաղաքացիների շնորհվել։
Back to Top