80 տարի առաջ սկսվեց Կուրսկի ճակատամարտը՝ Հայրենական մեծ պատերազմի առանցքային մարտերից մեկը

Գերմանական հրամանատարությունը նախատեսում էր 1943-ի ամռանը անցկացնել «Ցիտադել» ռազմավարական հարձակողական գործողությունը՝ նպատակ ունենալով ջախջախել խորհրդային զորքերը Կուրսկի մերձակայքում: Խորհրդային ռազմական հետախուզությանը հաջողվեց ժամանակին բացահայտել գերմանական բանակի նախապատրաստությունները․Գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայանը որոշեց ժամանակավորապես անցնել պաշտպանության։ Կուրսկի ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի վճռական մարտերից մեկն էր։ Խորհրդային զորքը 254,470 մարդ կորցրեց: Ավելի քան 100 հազար մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 231–ն արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Կուրսկի ճակատամարտից հետո ռազմաճակատում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվեց հօգուտ Կարմիր բանակի. պատերազմի բոլոր թատերաբեմերում նացիստները պաշտպանության անցան, սկսվեց ֆաշիստական բլոկի փլուզումը։
Back to Top