Days -- ՕՐԵՐ -- Дни
Lyrics: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար այլևս սիրտ չկա:Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ,
Սեղմվեց բեմի եզրին,
Եվ երգը` գոլորշու նման,
Հպվեց նրան, դարձավ կաթիլ:
Օրերը լուռ, օրերը ցուրտ,
Օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած:
Օրեր հարբած, օրեր տարված,
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված:
Հազար-հազար դեմքերի մեջ
Տեսնում եմ քո աչքերը ես միայն:
Ինչո՞ւ է բեմը լուսավոր,
Իսկ դահլիճի շարքերը՝ աննշմար:
Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ
Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման
Իրականում եմ միշտ սիրել:
Իբրև երազ, իբրև կարոտ,
Իբրև հրաշք կապույտ երկինք,
Դու մարդկային ոգու տաղանդ,
Դու չես ժպտում ամեն մեկին:
Հազար երգերի մեջ տանջված,
Գրքերի մեջ ճզմված թիթեռ,
Երեք տառից է բաղկացած
Հրաշքը՝ որ կոչվում է սեր:
Նա է, որ չի ներում կեղծիք,
Չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում
Աղոթքի պես աստվածային:
Լույսն է սիրո քեզ ուղեկցում,
Ամեն վարկյան ռազմի դաշտում:
Սերն է, որ մեզ գուցե փրկի
Կամ էլ կորցնի անապատում:
Սերն է միակ տերն ու արքան,
Մնացածը` ունայնություն:
Նա է իմաստը այս կյանքի,
Որ մեկ անգամ է շնորհվում:
Օրերը նենգ, օրերը բութ,
Օրերը ստոր և անիծված,
Եվ սառույցե այս ամրոցում,
Նրա կրակը չի մարած:
Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր՝ երկար-երկար սա
1 view
2434
823
1 month ago 00:04:33 1
Margarita Barkhoyan - Shnorhavor
1 month ago 00:03:28 7
Armen Khlgatyan - PAP JAN
1 month ago 00:00:00 2
Ու՞ր է գնում Հայաստանը հենց հիմա | Դավիթ Գրիգորյան