Յուրի Սահակյան - Ծովաքար, կարդում է Անդրանիկ Ազատյանը, Yuri Sahakyan - Tsovaqar, by Andranik Azatyan
ԾՈՎԱՔԱՐ
Լոկ քսաներորդ օրվա ավարտին
Ծովը ուզածս հանեց վերջապես։
Ալիքը թափով փշրվեց ափին,
Նահանջեց հապճեպ, ֆշշալով` ս-ա-ք-ե¯-զ...
Երբ քարը առա ես իմ ափի մեջ
Քարի զրույցը դեռ ծովի հետ էր,
Որ իր խորքերում հղկել ու ահա
Բերել էր և իմ ոտքի տակ նետել։
Ո՞վ էր հաշվարկել դարեր, տարիներ,
Ամիսներ, օրեր, ժամեր ու վայրկյան,
Շտկել, ճշգրտել ուղիները մեր
Մինչև պահը այս հրաշք հանդիպման...
Չգիտեմ։ Գուցե պետք էլ չէ բնավ
Պեղել դիպվածի խորքերը անհուն,
Որ իրենց անտես ծալքերում հիմա
Մեր բախտի բազում թելերն են պահում։
Կարևորը այս քարն է, ի վերջո,
Անաղա¯րտ, մաքո¯ւր ու անզուգակա¯ն,
Ողողված ծովի անմահ մռունչով,
Անվախճան շնչով տիեզերական...
1 view
9
4
5 months ago 00:01:10 1
Յուրի Սահակյան - Ծովաքար, կարդում է Անդրանիկ Ազատյանը, Yuri Sahakyan - Tsovaqar, by Andranik Azatyan