Ellada Chakhoyan - Qele, qele (Armenian folk song)
Հայ ժողովրդական «Քելե, քելե» երգն է՝ Էլլադա Չախոյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Էլեոնորա Ոսկանյանը։ Մշակումը՝ Կոմիտասի:
«Քէլե, քէլե» երգում երիտասարդ սիրահարը, ենթադրաբար՝ տղան, դիմում է իր սիրելիին՝ խնդրելով քայլել իր հայացքի առաջ, քանի որ ինքը հիանում է նրա քայլվածքով, հիանում է նրա խելքով, չինարի բոյով, նրա գեղեցիկ բերանով ու սիրունիկ ձայնով: Իր հիացմունքը երիտասարդն արտահայտում է ժողովրդախոսակցական արտահայտչաձևերով. իր հիացմունքի առարկա արժանիքներիը թվելով ասում է «շողիդ մեռնեմ», «ձէնիդ մեռնեմ»: Այդպես, երգի վերջին տողերում ասում է՝ քո հուր կտրած սիրուն ու համբույրին մեռնեմ: Եվ ամեն երկտողից հետո աղջկան անվանում է սիրավոր, վիրավոր ու սևավոր լորիկ: Այս ընդհանուր պատկերից հասկանում ենք, որ երիտասարդները սիրում են միմյանց, բայց ինչ-որ բան, որի մասին չի հիշատակվում երգի մեջ, խաթարել է իրենց երջանկությունը. գուցե դա չար մարդկանց լեզվի պատճառով է եղել, կամ աղջկա ծնողներն են դեմ նրանց ամուսնությանը: Եվ տղան, չնայած հիանում է աղջկա բոլոր արժանիքներով, նկարագրում է նրա կերպարի լուսավորությունն ու պայծառությունը, բայց անգամ այդ խոսքերի մեջ մի տեսակ ափսոսանք ես զգում, քանի որ վիշտը նրան դարձրել է վիրավոր ու սևավոր՝ խավար գույներ մտցնելով նրա լուսավոր նկարագրի մեջ:
Այս երգի մշակումը սևագիր վիճակում կա Կոմիտասի 1911 թվականի տետրում, նաև մոմաթղթի վրա՝ տպագրության համար սև թանաքով մաքուր արտագրված վիճակում, որի վրա մատիտով կատարված են որոշ փոփոխություններ, որ