Ellada Chakhoyan - Krounk (Armenian folk song)

Հայ ժողովրդական միջնադարյան «Կռունկ» տաղն է՝ Էլլադա Չախոյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Էլեոնորա Ոսկանյանը։ Մշակումը՝ Կոմիտասի: «Կռունկ»-ը ուշ միջնադարում անհայտ հեղինակի ստեղծած երգ է, որը ժողովրդականացել է, դարձել հայրենիքի կարոտի և հայրենասիրության խորհրդանիշ: Այս երգի բանաստեղծական բարձր արվեստով հորինված խոսքերը պահպանվել են 17-րդ դարի ձեռագիր տաղարաններում: Սա հայ միջնադարյան աշխարհիկ տաղերի ժանրի օրինակ է և բազմաթիվ տարբերակներով գրառվել է ժողովրդական կատարումներից: Այս երգը տարածված է եղել պատմական Հայաստանի շատ վայրերում, և ամեն տարածաշրջանում, պահպանելով երգի հիմնական կառուցվածքը, ժողովուրդը երգել է մի քանի տարբերակով: Դրանում դեր է խաղացել տարբեր գավառների երաժշտական ավանդությունների ու աշխարհընկալման բազմազանությունը: Երգի տարբերակներից ամենատարածվածն ու գեղարվեստականը Կոմիտասի մշակումն է: Կոմիտասյան «Կռունկ»-ն իրավացիորեն կարելի է համարել հայ երգի կատարողական վարպետության չափանիշ: Սա պանդուխտի երգ է: Երկար տարիներ հայրենիքից հեռու գտնվող հայ պանդուխտը դիմում է կռունկին, հարցնելով, թե որտեղից է գալիս, արդյոք իր հայրենիքից մի լուր չունի՞: «Մի վազիր, - խնդրում է, - շուտով կհասնես քո երամին, իմ հայրենի աշխարհից մեկ լուր տուր»: Հաջորդ քառատողում նույն թախծոտ, կարոտալի մեղեդով պատմում է, որ թողել է իր տուն ու տեղը, այգին և կարոտից հաճախ հառաչում է, որից քաղվում է, պոկվում է հոգին: Քառատողերից մեկում էլ երգում է, որ սիրտը կամեցավ 
Back to Top