Ellada Chakhoyan - Alagyaz sarn ampel e and Khnki tsar (Armenian folk songs)
Հայ ժողովրդական «Ալագյազ սարն ամպել է» և «Խնկի ծառ» երգերն են՝ Կոմիտասի մշակմամբ։ Երգում է Էլլադա Չախոյանը։ Դաշնամուրով նվագակցում է Էլեոնորա Ոսկանյանը։
Երգի խոսքերը՝
Ալագյազ սարն ամպել ա,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Աղբեր իր ձին թամբել ա:
Իմ մա՜յրիկ ջա՜ն, իմ մայրիկ ջան:
Աղբեր իր ձին թամբել ա,
Յարոջ դռնեն անցել ա:
Յարոջ դռնեն անցել ա,
Ելե դաշտը` խաղցել ա,
Ելե դաշտը` խաղցել ա,
Անձրև եկե, թըրջել ա:
Անձրև եկե, թրջել ա,
Արև զարկե` չորցել ա:
Արև զարկե` չորցել ա:
Քան կարմիր վարդ բացվել ա:
***
Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյուլում ջան։
Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար։
Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ.
Գնար ու գար շվին տար,
Անուշ յարի թևին տար։
Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ,
Կարմիր խնձոր անել տար,
Ալվան ծաղիկ տանել տար: