ՉՈՐ ՉՈԼԵՐԸ ԾԱՂԿԵԼ ԵՆ
Զանգեզուրի չոր չոլերը ծաղկալ են,
Յարիս օբան հեն ա կանաչ սարումը,
Էլ ծուն չի կյա, Մեծ ըռոնին թախկալ ա,
Մարդկանց քեփը շատ լավ ա էս տարումը:
Քինամ տեսնամ իմ յարը հի՞նչ պանի յա,
Բոյը ղումաշ, անումը Նազանի յա,
Համ էլ գիդամ` թա վեր մետքը կյալի յա,
Կանչեմ, մնանք Խընձատին էն քարումը:
Կարմիր ձին եմ նստել, վեր ինձ շուտ տանի,
Էն ախճկան շատ հավան ա իմ նանի,
Ասում ա` ում վեր լավ յար ունի` դարդ չոնի,
Էնպես կա վեչ մեր Կյուրուսին ծորումը:
Ակնին ջուրը քլքլթալի գնում ա,
Տես ծաղիկը ծաղկի հետը խոսում ա,
Օբից դուրս եկ, սիրտս քեզ թունդ օզում ա,
Եկ նստենք Ղուրղա թիփին ղընշարումը:
Իրանց խալխը գյուդում են, վեր ինձ սիրում ա,
Վեր խաղ ա ասում, մարդի քեփը պուրում ա,
Կանչեմ, շուտ կա, սերը սիրտըս քերում ա,
Մին կա լըսի հինչ եմ ասում լարումս:
Կոլան երկալ, եկ ախպույրը` ցորտ ջրի,
Ջանիդ մատաղ, ես աշղը եմ, ինձ սիրի,
Լավ խաղ անենք եսնա դու` սիրի-սիրի,
Հմանչիլ մի մեր էս ազատ դարումը:
Իշկի կյամ չի, էս խ±ե սհենց ինձ խանչում ա,
Էն չոբանն էլ շվավը հունց կանչում ա,
Բա էն քամին էն ծաղկին խ±ե պաչում ա,
Չիմ ճարալ են, մընը կա ոչ դառումը:
Նա մեղք չունի, մեղքը չիմ ինձանում ա,
Վեր քունում ա, ուշքս-խելքս տանում ա,
Սերտը մաքուր, պան գիդող մըն խանում ա,
Ասեց` ինձ տար, հերս հեն ա վարումը:
Քեզ տեսնողը կասի էս հյուր բալա յա,
Խալ երեսդ նոր դուրս եկած լալա յա,
Քեզ տանիլը թամամ խաթա բալա յա,
Մին եկ իրար խտտենք Ափուն թառումը:
Ձեռքին խոսող սազին մատաղ իմ յարի,
Կլկլացող սասին մատաղ իմ յարի,
Էն քաղցր նեփասին մատաղ իմ յարի,
Մըն կխտար ա կյուրունքվա վ