ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՕՋԱԽՈՒՄ – 1971 – OFELYA HAMBARZUMYAN, OJAXUM

All official channels of National archives of Armenia: Facebook: Instagram: Twitter: Խոսք և երաժշտություն՝ Գուսան Աշոտ (Աշոտ Հայրապետի Դադալյանб 1907-1989) Սրտանց արի, քո սերն եմ էս հյուրընկալ օջախում, Ազնիվ սրտի հուր սիրո, հիշատակ կա օջախում։ Մի՞թե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես, Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում։ Դե արի շորորա, Տաղ ասեմ նազերիդ, Օջախս տխուր է առանց քեզ, նազելի, Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ, Ախ, սիրտս կարոտից մարում է, ո՞նց ապրեմ։ Լեռնական է իմ հոգին, աստղերի հետ կխոսի, Մոտ և հեռու ոլորուն, ճամփեքի հետ կխոսի, Հոգուս հավքը միշտ քեզ հետ՝ երազի մեջ կխոսի, Քո հուր սիրուց չմարող վառ կրակ կա օջախում։ Ինչքան էլ որ խիստ լինի ձյուն-ձմեռը էս տարվա, Ինչքան էլ որ ուշ բացվեն ճամբաները գարունքվա, Կրակները սրտերի չեն մարի, չեն մոխրանա, Ինչպես կրակ մի անմար, վառ կմնա օջախում։ Արագիլը գարունքին գալիս, գտնում է բույնը, Հազար շյուղեր է բերում, նորոգում է իր տունը, Աշոտ, դու էլ էս գիշեր կառնես աչքիդ քունը, Թե սիրածդ սրտաբաց գա ու մնա օջախում։
Back to Top