Եղիշե Չարենց «Գազել մորս համար» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին.
1 view
11
2
1 year ago 00:05:25 9
Marine Manasian - Hayastanin (Official Music Video)
1 year ago 00:02:33 1
Եղիշե Չարենց-«Հեռացումի խոսքեր»-պոեզիա
1 year ago 00:02:45 1
“MARIONETTE” («Մարիոնետկա») by PROJECT LA
1 year ago 00:01:25 1
Եղիշե Չարենց-«Այնքան մաղձ կա իմ սրտում»-բանաստեղծություն
1 year ago 00:03:40 1
Marine Manasian - Maqur Im Ser
1 year ago 00:01:21 1
Եղիշե Չարենց-«Էլի գարուն կգա»-պոեզիա
2 years ago 00:04:00 1
Սերինե Պողոսյան - Ամեն տեսակ երգ երգեցի (Եղիշե Չարենց)
2 years ago 00:12:51 1
Եղիշե Չարենց «Կոմիտասի հիշատակին» (հատված)
2 years ago 00:02:10 1
Եղիշե Չարենց-«Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի»-բանաստեղծություն
2 years ago 00:04:19 1
Եղիշե Չարենց ՝ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
2 years ago 00:02:22 1
Եղիշե Չարենց․ Կապույտի մեջ․․․ Կարդում է Նարեկ Մարգարյանը
2 years ago 00:01:53 1
Եղիշե Չարենց - Պոետ Կարդում է Նարեկ Մարգարյանը
2 years ago 00:04:38 2
Marine Manasian - Hayastanin
2 years ago 00:04:10 1
“The Days” («Հնչում են օրերը...»)
2 years ago 00:01:16 3
Егише Чаренц - Egishe Charenc
3 years ago 00:29:40 1
Եղիշե Չարենց (մաս Բ), հյուր՝ բանասիրական գիտ&
3 years ago 01:59:50 1
Եղիշե Չարենց. «Երկիր Նաիրի»
3 years ago 00:01:58 1
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ / Armenia
3 years ago 00:34:30 1
Արփեն Մովսեսյան Հայից Հայ - Եղիշե Չարենց -115
3 years ago 00:10:01 1
Yeghishe Charents. Եղիշե Չարենց “ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ...“