Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ —
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին:—
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել —
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր…
#ԱռաջինԱլիք #էջանիշ
1 view
14
7
2 months ago 00:04:59 1
Leonid Azgaldyan - Part 1.9 (NUNE AVETISYAN - Hello, My holly homeland, To my sweet Armenia)
4 months ago 00:01:12 1
Եղիշե Չարենց «Աշխարհիս մեջ ես էլ մե օր...»
6 months ago 00:01:31 1
Եղիշե Չարենց «Գազել մորս համար» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
7 months ago 00:02:08 1
Եղիշե Չարենց․ «Հեռացումի խոսքեր»
9 months ago 00:06:02 1
Մի սիրո պատմություն․ Եղիշե Չարենց
9 months ago 00:01:42 1
Եղիշե Չարենց. Իմ անցած օրերի պես / Դավիթ Հակոբյան
9 months ago 00:06:41 1
Եղիշե Չարենց «Բանաստեղծություններ», կարդում է՝ Արթուր Կարապետյանը
9 months ago 00:01:08 1
Եղիշե Չարենց. Ու կապտագույն... | Սամվել Թոփալյան
9 months ago 00:13:52 1
Եղիշե Չարենց “Նավզիկե“ - Կարդում է ՀՀ Վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյանը