Փոքրիկ գյուղ է Սիսիանի շրջանի Լոր գյուղը, բայց մեծ ու երբեմն անհաղթահարելի խնդիրներով: Բնությունն այստեղ առատ է: Սարերում կանաչն անսպառ է, այգիները` մրգառատ: Մարդիկ այստեղ աշխատասեր են: Հիմա էլ գյուղում աշխատանքային եռուզեռ է: Մինչեւ հուլիսի վերջ շահագործման կհանձնվի Համո Սահյանի տունը, որը կծառայի որպես թանգարան: Գումարը` 34 մլն դրան հատկացրել է սոցներդրւոմների հիմնադրամը: