ՎԱՐՇԱՄ ՍԱՖՐԱԶՅԱՆ
VARSHAM SAFRAZYAN
ВАРШАМ САФРАЗЯН
Сисиа́н — город в Армении, в Сюникской области, на Сисианской равнине. Ранее входил в состав Сисианского района Армянской ССР и являлся его административным центром.
Высота над уровнем моря: 1 600 м
Площадь: 9 км²
Население: 14 894 (2011 г.)
Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-Արցախ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 կմ² մակերես։
Ղարաքիլիսա Առաջին անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում:
Սիսիանի շրջան - վարչատարածքային միավոր այժմյան Սյունիքի մարզի հյուսիսում։ Գտնվել է ՀԽՍՀ հարավ-արևելքում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Զանգեզուրի գավառի լուծարմամբ։
Տարածությունը 1719 քառ. կմ էր, բնակչությունը՝ 34 600 մարդ (1987), խտությունը՝ ավելի քան 20,1 մարդ քառ.կմ։
Բնակավայրեր - Վարչական կենտրոնն էր միակ քաղաք Սիսիանը։ Ուներ նաև մեկ քաղաքատիպ ավան՝ Դաստակերտը, 1 քաղաքային, 1 ավանային և 16 գյուղական խորհուրդ։
Պատմություն - Սիսիանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Սիսիանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառը, որը կոչվել է նաև Սիսական, ապա՝ Սիսիան։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 987-1170 թվականը՝ Սյունիքի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։ Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Երևանի կուսա