!!! ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!! !!! ԱՆՊԱՅՄԱՆ !!! ԿԱՐԴԱԼ !!! ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ !!! ՏԱՐԱԾԵԼ !!!

Այսօր բնապահպանության նախարարությունը ինֆորմացիա էր տարածել, որ մեր օգնությամբ գտնվել է ապօրինաբար կտրված 10 խորանարդ մետր փայտանյութ: Կտրված ծառերի իրական քանակը ըստ մեր կարծիքի գրեթե 10 անգամ քչացված էր: ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՏԵՂ. մարտի 18-ին, կեսօրի կողմ մեր ընկեր Ashot Davtyan-ը տուրիստների հետ քայլում էր Պարզ լճից դեպի Գոշ գյուղ և ահազանգեց այն մասին, որ ճանապարհին պարզ լսվում է էլեկտրական սղոցի ձայնն ու անընդհատ լսվում են ճռռալով ընկնող ծառերի ձայներ: Մեր հսկող խումբն այդ պահին այլ վայրում էր և չէինք հասցնի ժամանակին հասնել Պարզ լիճ: Այդ իսկ պատճառով տեղյակ պահեցինք Դիլիջան Ազգային Պարկի տնօրինությանը: Տեղեկությունը ստանալուց 3 ժամ անց միայն ազգային պարկի հատուկ ջոկատը հասավ տեղ և բնականաբար այնտեղ ոչ ոքի չգտավ: Զարմանալին այն է, որ չգտան նաև ծառահատման հետքեր: Այդ իսկ պատճառով մեր ընդամենը 2 հոգանոց թիմը հաջորդ օրը բարձրացավ նույն տարածք և գտավ այն, ինչը կտեսնեք այս ֆիլմում և այն ինչը բն. նախարարությունն այսօր անվանեց 10 խորանարդ մետր փայտանյութ: Սա ձեր կարծիքով 10 խորանարդ մետր է, թե միիիի քիիիիչ ավե
Back to Top