Anoush Balbabyan - Handen banjar berogh chem and Handi mijin (Armenian folk song)
Հայ ժողովրդական «Հանդեն բանջար բերող չեմ» և «Հանդի միջին» երգերն են` Անուշ Բալբաբյանի կատարմամբ:
Armenian folk song “Handen bandjar berogh chem“. Sings Anoush Balbabyan.
Երգի խոսքերում, թվում է, թե այսպիսի տեսարան է բացվում մեր առջև. աղջիկը, իր յարին սպասելիս գիշերն անքուն անցկացնելուց հետո, անկողինը հարդարելիս, քթի տակ երգում է, որ անկողին է բացել, որը, գուցե, տղայի մասին մտածումների պատճառով կոկիկ չի ստացվում, այլ փոթ է տալիս: Նա սպիտակեղենը վարդաջրով է լվացել, և այժմ նրանից տարածվում է վարդի անուշ բույրը: Նա երանի է տալիս իր գցած անկողնում քնողին, անշուշտ, նկատի ունենալով իր յարին, որի վրայից էլ անուշ խնկի հոտ է գալիս: Հետո աղջիկը ինքն իրեն կամակորություն անելով, ասում է, թե ինքը ո՛չ հանդից կգնա բանջարեղեն բերելու, ո՛չ էլ կալում երան կանի ու ցորենը հարդից կմաքրի. նա հավանաբար նեղսրտել է` տղայից ոչ սպասածի համեմատ ուշադրություն զգալով, քանի որ նա մինչև այժմ չի եկել իրեն տեսակցելու: Եվ ասում է, քանի որ ինքը բարձրահասակ ու աչքի ընկնող է, ո՛չ էլ տղայի տունը հարս կգնա:
Հաջորդ պահին աղջկան արդեն տեսնում ենք կամակոր մտքերը մոռացած: Նա դեռևս, մտքերի մեջ ընկած, չի կարողանում ըստ պատշաճի բացել անկողինը: Եվ դժգոհում է տղայից, թե յարը պետք է յարի մոտ գար: Նա սիրով տղայի գլուխը կառների թևերի մեր, ու տղան, նման երանելի դիրքով, անուշ կքներ իր գրկում: Ու այստեղ նորից նա հիշում է, որ տղան իր ուզածի չափ ուշադրություն չի դարձնում իրեն և նորից բարկացած վճռում. ինքը տղայի տունը հարս չի գնա:
Հաջորդում է երկրորդ` «Հանդի միջին» երգը, որտեղ իմանում ենք տղայի ուշանալու պ
1 view
32
8
1 year ago 00:03:12 1
Anoush Balbabyan - Handen banjar berogh chem and Handi mijin (Armenian folk song)
2 years ago 00:01:47 1
Anoush Balbabyan - Pstik aghjik (Armenian folk song)
3 years ago 00:05:19 1
Anoush Balbabyan - Arshalouysy der nor er batsvel (Armenian folk song)
3 years ago 00:05:03 1
Anoush Balbabyan - Choli krounk (Armenian folk song)