Ասուլիս. «Հայաստանի տնտեսությունը. ի՞նչ է սպասվում տեսանելի ապագայում»

Տարվա առաջին ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 10,2 տոկոսով։ Ինչպես նշում են ԵԱԶԲ վերլուծաբանները, ՀՀ-ն ԵԱՏՄ տնտեսական աճի առաջատարն է։ Միաժամանակ, ինչպես ներմուծողները, այնպես էլ արտահանողները դժգոհում են դրամի կտրուկ ամրապնդումից՝ կանխորոշելով երկար տարիների ընթացքում դժվարությամբ նվաճած շուկաների կորուստը։ Իսկ ժողովուրդն աճող տագնապով հետևում է դոլարի անկմանն ու գների թռիչքին։ Այսպիսով, ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, ինչի՞ սպասեն երկրի քաղաքացիները տեսանելի ապագայում:
Back to Top