Ասուլիս. «Երևանում կանցկացվի «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնը»

Բացման օրը ՝ Զվարթնոցի հին տաճարի ավերակների մոտ, տեղի կունենա «Տիգրան Մեծի կերպարանափոխությունները» երաժշտապատմական պերֆորմանսը: Իտալիայից և Ռուսաստանից ժամանած համաշխարհային օպերային բեմի աստղերի կատարմամբ կհնչեն հատվածներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի ստեղծագործություններից: Փառատոնի մանրամասները մայիսի 22-ին, ժամը -ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կներկայացնեն. Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Մարիա Սաֆարյանցը, «Սանկտ-Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Անի Եփրիկյանը։
Back to Top