Ասուլիս. «Ինչո՞վ կարող է Հայաստանը հետաքրքրել զբոսաշրջիկներին»
Անցյալ տարի Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ։ Կառավարությունը նպատակ է դրել մինչև 2026 թվականը այդ թիվը հասցնել 2,5 միլիոնի։ Դրա նախադրյալները կարծես կան։
Միջազգային գործակալությունների վարկանիշների համաձայն` Հայաստանը 7-րդ տեղում է ամենաանվտանգ երկրների ցանկում, իսկ Երևանը 20-րդ տեղում է ամենաանվտանգ քաղաքների ցանկում։ Արդյոք դա բավարա՞ր է: Արդյոք դրամի կտրուկ արժևորումը չի՞ ազդի զբոսաշրջային հոսքի վրա։ Ի՞նչ է անհրաժեշտ մոտակա և հեռավոր երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու համար:
Բանախոսներն են`
- Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան,
- «Ավարայր» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Արկադի Սահակյան։