«ԻՆՉՊԵՍ Է ԳՐՎԵԼ ԵՐԳԸ»
Կարծախի բնակիչները բազում պատմություններ են հիշում` կապված մեծ աշուղի հետ: Այդ թվում ամենահիշարժաններից մեկը` «Քանքարավոր ընկեր» երգի ստեղծման պատմությունն է: Վարպետը` մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, վերադառնալով արտասահմանից` պարզում է, որ սիրած աղջիկը` Շուշանիկ Մատակյանն ամուսնանում է մի անարժանի հետ: Այդ հարսանիքին, որպես աշուղ, հրավիրված է լինում Ջիվանին իր խմբով: Այս իմանալով` Իսահակյանը չարանում է Ջիվանու դեմ ու մի առիթով փորձում հակահարված տալ: Երբ մտավորական էլիտան հավաքված է լինում մի միջոցառման, եւ այնտեղ Ա. Իսահակյանը տեսնում է նաեւ Ջիվանուն, ո՛չ ավել, ո՛չ պակաս ասում է. «Էս անուսում ռամիկն ի՞նչ գործ ունի այստեղ»: Սրանից վիրավորված Ջիվանին գրում է «Քանքարավոր ընկեր» երգը:
«ՆՎԵՐ ԻՄ ՄԻ ԾԱՆՈԹԻՆ»
Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիլ,
Գոյությունըս գաղափարիդ վնաս չէ,
Դու քաղաքացի ես, ես գյուղական ծիլ,
Ւմ բանջարս քու հանճարիդ վնաս չէ։
Ես խըսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից, մարդ-ընկեր
Ես եզներ եմ լծել, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառավարիդ վնաս չէ։
Քեզ սրտով հարգում ե, պատվում ՋԻՎԱՆԻՆ,
Դու միամիտ եղիր, գնա քու բանին,
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ։
Singer: Sergey Muradyan @ARMENIA777