@ARMENIA777
ԵՍ ՄԻ ԾԱՌ ԵՄ ԾԻՐԱՆԻ
Ես մի ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի:
Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան:
Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շքի տակ,
Հյութս որդունքն է ծծում
Իմ տունկերուս փոխանակ:
Տունկերս ուր էլ որ գնան,
Թեպետ նույնը կմնան,
Բայց օտար հողի վրա
Չեն աճիլ, կչորանան:
Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ տերը ստեղծեց.
Ասավ` աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց:
ՈՒղարկեց մի այգեպան`
Հարավից հսկա իշխան,
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական:
Չորս հազար տարվա ծառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ.
Թեև ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ:
1 view
23
1
3 months ago 00:03:42 1
Թովմաս Պողոսյան - Հայրենիքիս ջուրը (Աշուղ Ջիվանի) 2017 թ․
3 months ago 00:03:51 2
Սերինե Պողոսյան - Իղձ (Աշուղ Ջիվանի) 2022 թ․
3 months ago 00:02:09 1
Լուսին Պողոսյան - Սպիտակ մազեր (Աշուղ Ջիվանի) 2022 թ․