ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ: Կինոնկարը նկարահանվել է Գեղարվեստական և խրոնիկալ ֆիլմերի Երևանի կինոստուդիայում 1956թ։ Ռեժիսոր՝ Արտաշես Հայ–Արտյան, օպերատոր՝ Սարգիս Գևորգյան, սցենարիստ՝ Լևոն Ղարագյոզյան, կոմպոզիտոր՝ Էդգար Հովհաննիսյան: Դերերում՝ Անդրեաս Էլիզբարով – Հրաչյա Ներսիսյան, Սաղաթել – Ավետ Ավետիսյան, Արիստակես – Գուրգեն Գաբրիելյան, Մարգարիտ – Վարդուհի Վարդերեսյան, Արտաշես Օթարյան – Խաչիկ Նազարեթյան, Երանուհի – Ամալյա Արազյան, Բագրատ – Արտյոմ Կարապետյան, Ռոզալիա – Մ․ Թբիլելի-Կարապետյան, Սուրեն – Կարպ Խաչվանքյան, Օռլի – Գալինա Սուպրունովա: Նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն պիեսի հիման վրա: