Ջ. Բիվեր «Պատվի վարձքը» վիդեո դասընթաց, դաս 12 / Patvi vardzqy, J. Biver

Ոչ մի քրիստոնյա չի ցանկանում սահմանափակել Աստծուն, սակայն շատերս անգիտակցաբար սահմանափակում ենք Նրա գործունեությունը մեր կյանքում, քանի որ անտեսում ենք մի վճռական հոգևոր սկզբունք՝ Պատիվը։ Պատիվն այնպիսի հասկացություն է, որը մեծ մասամբ կորսվել է մեր մշակույթում, բայց, ինչպես կտեսենք գրքի էջերում, այն առանցքային դեր ունի մեր կյանքի բոլոր ոլորտներն Աստծո թագավորության ազդեցությանը ենթարկելու համար։ «Պատվի վարձքը» գրքում հանրաճանաչ հեղինակ Ջոն Բիվերը ցույց է տալիս, որ, պատասխանելով պատվելու կանչին, դուք ընդունում եք Աստծո արժեհամակարգը և հայտնվում եք այնպիսի դիրքում, որ կարող եք ստանալ այն, ինչ Աստված որոշել է ձեզ համար։ Այս խորաթափանց աստվածաշնչյան սկզբունքները միավորելով դրանք գործնականորեն պատկերող ազդեցիկ պատմությունների հետ՝ այս գիրքը նորովի կներկայացնի ձեզ այս մոռացված առաքինությունը և, ամենակարևորը, ձգտում կառաջացնի, որ ընդգրկեք այն ձեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում։
Back to Top