Mourad Malkhasyan - Hargeli e mer qavore and Voch mi tsaghik qo bourmounqe chouni (Armenian songs)
«Հարգելի է մեր քավորը» և գուսան Աշոտի «Աշուղ եմ» երգերը կատարում է Մուրադ Մալխասյանը: Ուդահար՝ Հարություն Եղիազարյան, դհոլահար՝ Արթուր Կիրակոսյան: Տեսանյութը նկարահանվել է 2001 թվականի նոյեմբերի 26-ին: Նյութի գրանցումը՝ Ժենյա Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի, Հասմիկ Ափինյանի, Հասմիկ Ստեփանյանի: Օպերատոր՝ Մարզպետ Մելքոնյան, մոնտաժի ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան: Նմանատիպ այլ նյութերի կարող եք ծանոթանալ Ժենյա Խաչատրյանի յութուբյան ալիքում՝
@user-fp6yg2gc4d
Երգի խոսքերը՝
Հարգելի է մեր քավորը,
Կենացը խմենք,
Պատվելի է մեր քավորը,
Կենացը խմենք:
Հայոց ծեսով առանց քավոր
Հարսանիք չկա,
Նորապսակ ծաղիկներին
Քավորն է վկա:
Թամադա ջան, լավ խոսք ասա
Քավորի մասին,
Երաժիշտներ, լավ նվագեք,
Այս քաղցր թասին:
Հայոց ծեսով առանց քավոր
Հարսանիք չկա,
Նորապսակ ծաղիկներին
Քավորն է վկա:
***
Աշուղ եմ էդ քո սև-սև աչերիդ,
Էդ անուշ լեզուիդ, կամար ունքերիդ,
Բոյ ու բուսաթիդ, երկար ծամերիդ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես գոզալ չի ծնի:
Ձայնդ երգերի աղբյուրի ակ է,
Խալդ կապուտակ մի մանուշակ է,
Ծոցդ դրախտի անմար կրակ է:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես գոզալ չի ծնի:
1 view
64
10
3 months ago 00:03:56 1
Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ - Աշուղ Սայաթ-Նովի նման (Armenian music)
1 year ago 00:03:20 1
Ashugh Jivani (1846-1909) - Ar nazeli (Armenian song)
2 years ago 00:02:05 1
Mourad Malkhasyan - Toun em shinel․ touy-touy (Armenian folk song)
2 years ago 00:04:24 1
Mourad Malkhasyan - Hargeli e mer qavore and Voch mi tsaghik qo bourmounqe chouni (Armenian songs)
2 years ago 00:03:15 1
Mourad Malkhasyan - Ar nazeli (Armenian song)
2 years ago 00:01:43 1
Mourad Malkhasyan - Totik totik (Armenian folk song)