Mourad Malkhasyan - Ar nazeli (Armenian song)

Աշուղ Ջիվանիի (1846-1909) «Առ նազելի» երգն է՝ Մուրադ Մալխասյանի կատարմամբ: Ուդահար՝ Հարություն Եղիազարյան, դհոլահար՝ Արթուր Կիրակոսյան: Տեսանյութը նկարահանվել է 2001 թվականի նոյեմբերի 26-ին: Նյութի գրանցումը՝ Ժենյա Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի, Հասմիկ Ափինյանի, Հասմիկ Ստեփանյանի: Օպերատոր՝ Մարզպետ Մելքոնյան, մոնտաժի ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան: Նմանատիպ այլ նյութերի կարող եք ծանոթանալ Ժենյա Խաչատրյանի յութուբյան ալիքում՝ @user-fp6yg2gc4d Երգի խոսքերը՝ Նազելի, թագուհի՛ն չէ քեզ համեմատ, Ծոցը հոտով ծաղիկ չունի քեզ նման, Սև-սև աչեր, կամար ունքեր, լայն ճակատ, Ամենայն գեղեցիկ չունի քեզ նման։ Դրախտի ծնունդ ես, գեղանի շուշան, Ծոցումդ պահված կա հոտով պալասան, Թեև սուլթանի մոտ սիրուններ շատ կան, Նորանց մեջ մի հատիկ չունի քեզ նման։ Դու Ջիվանու ասածիցն էլ առավել, Որքան գովասանք տան՝ է քեզի վայել, Թեպետ Վրաստանի անունն է ելել, Իսկապես, սիրունիկ չունի քեզ նման։
Back to Top