Կորոնավիրուսով վարակված քաղաքացու կնոջ մոտ հիվանդություն չի հայտնաբերվել․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նախորդի նիստի ժամանակ կայացված որոշումները շարունակվում են իրականացվել՝ սահմանային հսկողությունից սկսած՝ վերջացրած հսկողությունն այն պացենտների, ովքեր հնարավոր է ունենան սիմպտոմներ։ Ինչպես գիտեք ունենք մեկ հաստատված դեպք, քաղաքացին գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում և ևս 31 քաղաքացի մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փալիս» հյուրանոցում, բոլորի ինքնազգացողությունը լավ է, գանգատներ չունեն։ Նախարարը տեղեկացրեց, որ Ծաղկաձորում գտնվող քաղաքացիներն ապահովված են կենսական նշանակության անհրաժեշտ ապրաքներով և հսկողության տակ կշարունակեն մնալ մինչև մարտի 14-ը։ Հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_
Back to Top