Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով․ փոխոստիկանապետ
Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով, մեկուսացված է 16 ոստիկան։ Ապրիլի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
Փոխոստիկանապետի խոսքով՝ ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում:
Թեստավորվում են միայն այն ոստիկանները, որոնք, հնարավոր է, խնդիր ունենան: