Ես սիրել եմ ձեզ - Հեղինե Բադալյան Yes sirel em dzez - Heghine Badalyan
Խոսք եւ երաժշտություն Հեղինե Բադալյանի
Music & Lyrics by Heghine Badalyan
Arrangement, Mixing & Mastering by Studio MARANATHA, Producer Khachatur Chobanyan
1.«Ես սիրել եմ ձեզ», - ասում է Տերը,
Եվ որքա՜ն մեծ է այդ սերը։
Եթե Հայր եմ Ես, Ու՞ր է մեծարանքն Իմ,
Եթե Տեր եմ Ես, Ու՞ր է պատիվն Իմ։
(Մաղաքիա 1։2,6)
Դարձեք դեպի Ինձ,
Դարձեք դեպի Ինձ
Ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով
Դարձեք դեպի Ինձ։
Դարձեք դեպի Ինձ,
Դարձեք դեպի Ինձ
Ծոմով, աղոթքի, ողբով ու լացով
Դարձեք դեպի Ինձ,
Եվ Ես դեպի ձեզ կդառնամ։
(Հովել 2։12)
2. Երբ արյանդ մեջ դու շաղախված էիր,
Երբ լքված, անտեսված ու կորած էիր,
Ես անցա քո կողքով, քեզ «ապրիր» ասեցի,
Լվացի, մաքրեցի, նոր անուն տվեցի։
(Եզեկիել 16։6)
Մի՞թե կինը կմոռանա
իր կաթնակեր մանուկին,
Մի՞թե մայրը չի գթա իր նորածին զավակին։
Եթե նա մոռանա,
Սակայն Ես քեզ չեմ մոռանա։
Իմ ափերի մեջ եմ Քեզ փորագրել
Եվ կնիքի պես սրտիս մեջ դրել։
(Եսայիա 49։15,16)