ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան / Իրական սեր- Կարդում է Ազատ Մալխասյանը
Այս բանաստեղծությունը շատերը սխալմամբ տարածում են Պարույր Սևակի անվան տակ։
Սակայն այս ստեղծագործության հեղինակը ժամանակակից ստեղծագործող Հայկ Մկրտչյանն է։ Բանաստեղծության հեղինակային անվանումն «Իրական սեր» է։
ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան / Իրական սեր
ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին:
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,
Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է լինում,
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել
«Սիրիր, որ սիրվես» իզուր չէ ասված.
Իզուր չի ասել ամենազոր Աստված,
Որ քեզ սիրողից երես մի՛ դարձնի՝
Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:
Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,
Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,
Երես կդարձնեն նույն հենց քեզ նման
Եվ քեզ խաբկանքներ միայն կմնան:
Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,
Երբ որ իմանաս՝ սերն ինչ գույն ունի.
Կարդում է Ազատ Մալխասյանը
Հեղինակ ՝ Հայկ Մկրտչյան
1 view
1944
732
2 months ago 00:10:01 1
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Բանաստեղծություններ:
2 months ago 00:02:32 1
ԵՐԳ. Ախ, չգիտեմ, եղե՞լ ես դու
2 months ago 00:05:41 1
Im Yerevan Mer Bak 2 Իմ Երևան Մեր բակ 2
2 months ago 00:01:22 1
Բախտի տերը | The Mistress of Fate
2 months ago 00:04:33 1
Margarita Barkhoyan - Shnorhavor
2 months ago 00:03:28 7
Armen Khlgatyan - PAP JAN
2 months ago 00:04:16 1
Aram MP3 & Iveta Mukuchyan - Dashterov
2 months ago 00:02:39 1
Արա Նախշքարյան. ԿՍՊԱՍԵՄ, ԱՐԻ
2 months ago 00:54:58 1
Էրիկ Կարապետյան. «Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում»
2 months ago 00:11:09 1
երբեք ձեռքերդ մի իջացրու,քանի դեռ դու պայքարում ես հույս կա,քո պատմությունը դեռ ավարտված չի․․․․
2 months ago 00:05:08 1
Akop Jan _ Hakob Hakobyan _ Սիրո Խոստում #akopjan #ուրենտանումճանապարհները