Lousine Davoutyan - Lullaby of Artsakh (Armenian folk song)
Օրորոցային երգ է՝ տարածված Արցախում։ Երգում է Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակչուհի Լուսինե Դավությանը:
Երգի խոսքերը՝
Քինամ դարդս հուր պատմիմ,
Քու հեր քեցալ ա, կյամ չի,
Դե եկ, բալաս, ի կապին,
Նանի ասիմ, խաղ կանչիմ։
Նայ նայ, նայ նայ, իմ բալա,
Նանիկ արա իմ լալա։
Քյոխեն օրը սըև տըռնա,
Քյու հոր զոռով կոռ ղրկից,
Սաբավ օզից լավ տըռնա,
Համա հետը չոռ ղրկից։
Մինը կա ոչ՝ դարդ քաշի,
Հընգեր տըռնա իմ վային,
Նանի արա մըծացի,
Հըսեր քու մոր հարային։
Ծանոթագրություններ_____________________________________
քինամ - գնամ
քեցալ - (գացել), գնացել
քյոխեն - քյոխվեն, գյուղի տանուտերը
սաբավ - իբրև
օզից - ուզեց
հարայ - երազանք
1 view
15
3
4 months ago 00:02:32 1
Lousine Davoutyan - Lullaby of Artsakh (Armenian folk song)