Գուրգեն Գաբրիելյանի «Կալին երգը» ստեղծագործությունն է՝ գրված ժողովրդական այնպիսի հարազատ շնչով, որ շատերը, թյուրիմացաբար, կարծում են, թե այն ժողովրդական աշխատանքային երգ է՝ Արցախից։
Երգում է Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակչուհի Լուսինե Դավությանը:
Կալը հացահատիկը դիզելու, կալսելու և մաքրելու տեղն է: Կալում, ծածկերի տակ, երբեմն տեղավորում էին խրձանոցը: Իսկ կալի այն հատվածը, որտեղ ծեծում, մաքրում և տեսակավորում էին հացահատիկը, կոչվում էր կալատեղ: Ինչպես բոլոր աշխատանքների ժամանակ, կալսելիս էլ հայ գեղջուկ-գեղջկուհիները բանել են՝ երգը շուրթերին: Այդպես ծնվել են բազմաթիվ կալերգեր՝ Պատմական Հայաստանի տարբեր նահանգներում ու գավառներում:
Այս երգում տեսնում ենք արցախցի գյուղացու, որը հայտնում է, որ կալի խոտը հարել է՝ առանձնացնելով հացահատիկը հարդից և շալակած բերել հանդից: Ապա կամը մաքուր քերել, մաքրել է՝ պատրաստվելով աշխատանքի հաջորդ փուլին: Կամն այն գործիքն է, որով կալսում՝ մաքրում են հացահատիկը: Եվ գյուղացին դիմում է կնոջը՝ կանչելով նրան, որպեսզի միասին իրենց բակի դարպասից ձիու պայտ կախեն: Ժողովրդական հավատալիքների համաձայն, այդպիսով կանխվում էր չար աչքը, այսինքն գյուղացին, հացի պատրաստման դեռ ամենասկզբից ձգտում է իր տան գլխավոր բարիքից հեռու պահել չարքերի ներգործությունից: Նա ասում է, որ կալն իր զավակի թախտն է: Այս բառը մի քանի իմաստ ունի, այստեղ երևի թե պետք է հասկանալ հարստություն իմաստով: Ապա ասում է, որ իրենց տան կալի վիճակից է կախված իր զավ
1 view
8
4
3 months ago 00:02:32 1
Lousine Davoutyan - Lullaby of Artsakh (Armenian folk song)