Հայ ժողովրդական «Սասնո տըղա» երգն է՝ «Սասուն» անսամբլի կատարմամբ: Հոլովակում՝ Գրիգոր Խանջյանի նկարներից՝ Սասունի թեմայով:
For English text look at this address:
На русском языке:
Լուսադեմին Մուշի տների դռները բացվում են, և ջահել հարս ու աղջիկ, կժերն առած, անուշ երգելով ու մեղմիկ շորորալով գնում են դեպի Մեղրագետը, որ հոսում է Մշո դաշտով: Պարզվում է՝ սասունցի տղաներն արդեն Մշո դաշտում են հավաքված: Հանկարծ տղաներից մեկը նկատում է աղջիկներին և նրանց մեջ էլ՝ իր Շուշո յարին, որ շորորում էր կաքավի պես:
Մյուս տղաները, տեսնելով, թե ինչպես իրենց ընկերը, հափշտակված Շուշոյին է նայում, կատակով, նրա անունից, սկսում են ձայն տալ. « Ըմ անուշ յար Շուշո քընց աստղիկ մը լուսո»: Շուշոն, լսելով տղաների այս կանչը և նրանց շարքերում տեսնելով իր յարին, որ շփոթված իրեն է ժպտում, ինչպես նաև՝ հարս ու աղջիկների շարքերում սկիզբ առած քչփչոցը լսելով, մի պահ ինքն էլ է շփոթվում ու առվի թմբով քայլելիս մեկ քայլ առաջ է գցում, երկու քայլի տևողությամբ կանգնում: Բայց հետո սթափվում է, համարձակություն առնում ու կանչում է իր յարին, թե «արի, մեկ համբույր տամ, թող այս քչփչացող հարսները մնան մոլոր», չկարծեն, թե ինքն ամոթից պետք է թաքնվեր:
Հիմա էլ աղջիկների ու հարսների խումբն է սկսում աղջկա անունից կատակով ձայն տալ, թե «Սասնո տղա, շատ խորոտ ես, միայն ափսոս՝ բոյդ է կոլոտ»:
Սակայն տղան բնավ չի վիրավորվում դրանից, և, տպավորություն ստեղծելով, թե մյուս աղջիկներին չի նկատում, բայց հենց նրա՛նց իր համարձակությունը ցույց տալու համար, սկսում է գլուխ գովել, թե հարսների մոլ&