ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՂԱՐԱԲԱՂ (ԷՍ ՀԻՆՉ ԶԱՐՄԱՆՔ...)

Էս հինչ զարմանք յերգիր-վեղըս, Էս հինչ վյարքյար տոն ու տեղըս, Հունց անինքյ թա կուճյուր-նեղըս, Կուճյուր տեղավ ամեն տեղըս։ Մատաղ ինիմ քու Թրթառեն, Մռավ սարեն, թութե ծառեն, Ռյանգ-ռյանգ մարմար քարեն, Մին էլ քարետ նախշած տառեն։ Հարուր տարեն խաղ ու պար ա, Քու մին տարետ մին սաղ դար ա, Ամեն քյունջտ բաղ ու բար ա, Ամեն վերթիտ մին մեծ սար ա։ Տու մին արծիվ՝ ես քու ճոտը, Մեզ պահողը՝ հացեն ճոթը, Մեր Շահ-թոթը, սարեն օթը, Մին էլ արթար պիհին կոթը։ Շատ շեն կենաս, մեր Ղարաբաղ, Մեր ճիրաքին շող ու շափաղ, Մեր տոն ու տեղ, հող ու հոտաղ, Հինչ վեր ունինք՝ լոխ քեզ մատաղ։
Back to Top