Ասուլիս` նվիրված «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնին
Լոռու մարզի Դեբետ գյուղում օգոստոսի 24-31-ը կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի տասներորդ հոբելյանական միջազգային փառատոնը:
Քանի՞ ֆիլմ և ո՞ր երկրներից է ներկայացվելու մրցութային ծրագրում, կինոաշխարհի ո՞ր անվանի ներկայացուցիչները ներկա կգտնվեն փառատոնին, ովքե՞ր են այս տարվա ժյուրիի կազմում:
Օգոստոսի 20-ին` ժամը -ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում վավերագրական կինոյի գալիք տոնի բոլոր մանրամասները կբացահայտեն
1.«Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ Գարեգին Զաքոյանը
2.«Ծիրանի ծառ» ՄԿՓ-ի տնօրեն Արթուր Վարդիկյանը
3.«Ծիրանի ծառ» ՄԿՓ-ի համակարգող Նաիրա Սարգսյանը։