Առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի «Պրելժոկաժ» բալետային երիտասարդական խումբը (Ballet Preljocaj Junior) Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ համատեղ կներկայացնի «Բալետ Փարաջանով» ներկայացումը:
Ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: