«Զանգեզուրի միջանցքի» բացման հստակ ժամկետ են նշում Թուրքիայում. պաշտոնական Երևանը լուռ է

#Զանգեզուրի_միջանցք #5tv Պաշտոնական Երևանը առայժմ չի արձագանքել Թուրքիայից արտահոսած սկանդալային պնդումներին, թե դրական մեսիջներ է հնչեցրել «Զանգեզուրի միջանցքի» մասին Հայաստանի վարչապետը: Երևանը մի անգամ չի, որ հայտարարել է՝ ճանապարհների ապաշրջափակումից հետո բոլոր ուղիները պետք է մնան այն երկրների իրավազորության ներքո, որոնցով անցնում են: «Զանգեզուրի միջանցքի» հարցով անփոփոխ է մնացել Իրանի դիրքորոշումը: Հենց այսօր է Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել՝ Թեհրանը դեմ է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության խախտմանը: Բաժանորդագրվեք մեզ՝
Back to Top