Ադրբեջանի հարձակման դեպքում ՌԴ-ն կարող է ձեռքերը լվալ, հայ-ռուսական ճգնաժամը խորանում է
Փաշինյանը չի ցանկանում կատարել եռակողմ հայտարարության 9-րդ կետը, բայց համարձակություն չունի ասելու։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այլ բան էր ասում, իսկ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը մեկ այլ բանի մասին էր խոսում, ռուսական կողմը միշտ նշել է, որ կողմերի սուվերենությունը պետք է պահպանվի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Վերելք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Ինչ վերաբերվում է Իրանով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին, Խալաթյանը նշեց, որ Բաքուն ցանկանում է սիրաշահել Իրանին, քանի որ կոշտ դիրք ունի «Զանգեզուրի միջանցքի» հարցում, համոզում է, որ տնտեսական օգուտ կունենան, մյուս կողմից էլ Հայաստանի իշանություններին է ասում, որ համաձայնվեք, այլապես վատ է լինելու։
Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Խալաթյանը նկատեց, որ պարզ չէ, թե հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը ուր է հասնելու և ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։
«Նախկինում ֆանտաստիկ էր թվում, որ Հայաստանը կարող է Սիրիա դառնալ, ներկա քաղաքականությունը ամեն ինչ անում է, որ սիրիականացման սցենարը հավանական լինի, մի քանի երկիր կորոշեն իրենց շահերը, առանց հարցնելու՝ մենք կո՞ղմ ենք, թե ոչ։ Այս ճգնաժամի ֆոնին եթե Բաքուն հարձակվի, ՌԴ-ն կարող է ձեռքերը լվալ և ասել՝ Արևմուտքից էիք անվտանգություն ուզում, թող իրենք էլ ապահովեն»,- ավելացրեց նա։
#ՀերմինեՄիքայելյան #24TV #ՀայկԽալաթյան#Հարցազրույց#Սյունիքովճանապարհ#հայռուսականհարաբե&
4 views
472
119
1 month ago 00:00:00 1
Իրանի վրա հարձակման դեպքում Բաքվի ռազմաբազաները հօդս կցնդեն․Հայաստանը գնում է BRICS.Նիկոլը՝ Ղազանում
3 months ago 00:07:44 2
Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել Ադրբեջանի հարձակման և ԼՂ-ի լուծարման փաստաթղթից, բայց ստել է
5 months ago 00:13:56 1
Ադրբեջանցիները քաշքշելով, հայհոյելով, սարուձորով տարան իրենց պոստ.Գաբրիելյանը՝ գերության օրերի մասին