Մեր տարածաշրջանում և Հայաստանում գործ ունենք աշխարհաքաղաքական մեծ մրցակցության հետ. Սարգսյան
Մեր տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում գործ ունենք աշխարհաքաղաքական մեծ մրցակցության հետ և այդ առումով գտնվում ենք կարևոր առանձնահատկություններով լի իրավիճակում։ Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։
Նրա կարծիքով` ԱՄՆ–ի ռազմավարական գերնպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանին հակակշռելն է, ու քանի որ մեր տարածաշրջանի հետ չունի անմիջական սահմաններ, դա փորձելու է անել իր միակ դաշնակցի` Թուրքիայի միջոցով։
Սարգսյանի դիտարկմամբ` Միացյալ Նահանգների շահերից է բխում այն, ինչ անում է ՀՀ գործող իշխանությունը, որն իր հերթին կարող է անցնել կարմիր գծերն ու գնալ ոչ հայանպաստ լուծումների։
9 views
835
233
4 weeks ago 00:00:48 2
Եթե Իսրայելը ունենար այնպիսի վարչապետ, ինչպիսին Փաշինյանն է, ամերիկացիները 1 դրամով չէին օգնի։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է