Եթե Իսրայելը ունենար այնպիսի վարչապետ, ինչպիսին Փաշինյանն է, ամերիկացիները 1 դրամով չէին օգնի։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Որովհետև աշխարհին պետք է ոչ թե Նիկոլի Հայաստան, այլ աշխարհին մեր տարածաշրջանում պետք է, որ հայ ժողովուրդը այստեղ լինի որպես քրիստոնյա ժողովուրդ, որպես տարածաշրջանի բնիկ հներից մեկը և աշխարհաքաղաքական լուրջ բալանս պահող ժողովուրդ։ Հակառակ դեպքում, պանթուրքիզմը դառնում է իրականությունը, որը խնդիր է բազմաթիվ պետությունների համար»։
Source: armeniasputnik