Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը

«Ներկայիս գեոպոլիտիկ զարգացումները տակտիկական տեղաշարժեր են առաջացնում համաշխարհային տնտեսության լանդշաֆտում։ Այս փոփոխությունները ցայտուն կերպով արտահայտվում են նաև Անդրկովկասյան տարածաշրջանում, որտեղ ինչ-որ չափով գծագրվում է նաև ապագա տնտեսական ֆորմացիայի հատակագիծը։ Հայաստանն առայժմ այդ պրոցեսի ակտիվ դերակատարն ու արդյունավետ խաղացողը դառնալու շանսեր ունի։ Սակայն առաջ է գալիս այն հարցը, թե ո՞րն է մեր երկրի տնտեսական զարգացման և ռեգիոնալ ինտեգրացիայի բովանդակությունը»։ Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը համաշխարհային տնտեսության ցուցիչների միջոցով մասնագիտական վերլուծության է ենթարկում այս և հարակից այլ հարցերի խորքային պրոբլեմներննու լուծման ճանապարհները։
Back to Top