Բանակցությունները փակուղում են. Ադրբեջանը նոր հարձակմա՞ն է պատրաստվում I ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ

Ադրբեջանի նախագահը հրաժարվում է մեկնել Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ, քանի որ, ըստ Ալիևի, Փաշինյանը պնդում է, որ Մակրոնն էլ մասնակցի այդ հանդիպմանը, ինչին դեմ է Ալիևը, քանի որ Ֆրանսիային անկողմնակալ միջնորդ չի համարում։ Մյուս կողմից, խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունները փակուղի են մտնում, և մինչ տարեվերջ այն ստորագրելու մասին խոսակցություններն անիրատեսական են դառնում։ Սա մեծացնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ռազմական նոր ագրեսիա սկսելու ռիսկերը։ Հատկապես, որ Բաքուն ամենօրյա ռեժիմով Հայաստանին և Արցախին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ և հող նախապատրաստում նոր սադրանքների համար, ավելին՝ հիմքեր է ստեղծում Լաչինի միջանցքի օրինականությունը կասկածի տակ դնելու և շանտաժի դիմելու համար։ Երևանում կայացավ նաև ՀԱՊԿ գագաթնաժողովը, բայց Հայաստանին օգնություն տրամադրելու որոշումը չընդունվեց, քանի որ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել այն՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ձևակերպման բացակայության պատճառով։ Այս և տարածաշրջանային այլ զարգացումների վերաբերյալ Հայկ Սահակյանը զրուցել է Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (РСМД) տնօրեն Անդրեյ Կորտունովի և ԱՄՆ Լիհայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ։ -ը սոցիալական ցանցերում՝ Telegram - Facebook - Twitter - Instagram - Style - Տեսացանկեր՝ Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով» - Daily digest - Հարցազրույց - Մամուլի տեսություն - Breaking - Հարցրու ‰
Back to Top