« ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒ » ԲԱՆԱՁևԸ.

Ինչպե՞ս կործանել պետությունը և ժողովուրդներին։ Պետություններ կործանելու համար կան հարյուրավոր միջոցներ ու եղանակներ, որից գլխավորը ժողովուրդների և ազգերի կործանումն է։ Այժմ հարկավոր չեն միջուկային կամ մասսայական ոչնչացման զենքեր կիրառել։ Մարդկությունը ժամանակի հետ կատարելագործել և մշակել է իր տեսակը ոչնչացնելու բազմատեսակ ձևեր։ Պատահական չէ, որ այդ ամենի անկյունաքարը դարձել է հենց տգիտությունը։ Ջորջ Օուրելը ասում էր․ « Տգիտությունը ուժ է » ։ Հավատացեք, որ դա այդպես է, ովքեր կարողանում են կառավարել այդ ուժը, իսկապես իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, իսկ այս արդյունքին հասնելու համար շատ դժվարություն չի պահանջվում։ Այդ ամենը իրականացնելու համար հարկավոր է ինքնաֆինանսավոր տգիտություն, որն էլ դառնում է գործիք ոճրագործի ձեռքին։ Այդպիսով ինչպե՞ս է կազմակերպվում այդ ամենը, կցանկանայի նախ ընդգծել, որ դրա դեմ պայքարի արդյունավետ բազմաթիվ միջոցներ կան, որոնք հնարավոր է այն չեզոքացնել։ Հիմնական զենքը իմաստունների պատգամներն են ու խորհուրդները։ Իսկ թե ովքե՞ր են այդ իմաստունները` քիչ ավելի ուշ։ տրոյական-ձիու-բանաձևը/ #գեհենի_առաքել, #geheni_araqel, #monte_studia, #մոնթե_ստուդիա,#ազգադավներ,
Back to Top