Վարկային վճարումներն ուշացնելիս պետք է պատրաստ լինես խարազանման, անարգանքի սյունի ու ի վերջո՝ սև ցուցակի: Հետագայում քեզ անպայման կհիշեցնեն, որ շատ վատ վարկառու ես: Սակայն բանկերի հիշողությունը «մթագնում է», երբ խոսքը վերաբերում է պարտաճանաչությանը: Չկան պարտաճանաչ վարկառուին խրախուսելու մեխանիզմներ, ոչ ոք հաշվի չի առնում, որ օրինակ, դու 11 ամիս պարտաճանաչ կատարել ես վճարում, հիշվում է միայն 12-րդ ամսվա ուշացումդ: Արման Մալխասյանը ներկայացնում է բանկ-վարկառու հարաբերության մեխնիզմների վերանայման խնդրի մասին: