Կեղծելու են նույնիսկ 2 րդ Գալուստը 04 01 2024թ. / father_armen_melkonian

Թուղթ եբրայեցիներին 25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք նրանից, ով խօսում է. որովհետեւ եթէ նրանք, երկրի վրայ Աստծոյ պատգամները տուող Մովսէսին մերժելով, չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից Խօսողին, 26 որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»: 27 Եւ «մի անգամ էլ»-ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն: 28 Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով, 29 քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակ է: 13 1 Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ: 2 Մի՛ մոռացէք օտարասիրութիւնը, որովհետեւ դրա շնորհիւ ոմանք հրեշտակներ հիւրընկալեցին առանց իմանալու: 3 Յիշեցէ՛ք բանտարկեալներին, որպէս թէ դուք բանտարկուած լինէք նրանց հետ. յիշեցէ՛ք նաեւ չարչարուածներին, քանի որ դուք էլ մարմնաւոր էք: 4 Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ: Եւ Աստուած պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին: 5 Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, եւ ինչ որ ձեռք էք բերել, բաւարա՛ր համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ»: 6 Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք. «Տէրն է իմ օգնականը, եւ ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»: Ավետարան ըստ Ղուկասի 20 Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, ա
Back to Top