Կանայք՝ հանուն Արցախի․ բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին Հայաստանում ԵՄ պատվիրակությանը

«Մենք այստեղ հավաքվել ենք մի խումբ կանանցով , որպեսզի միանանք Արցախի կանանց ու մայրերի կոչին և այս նամակը հանձնենք ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որպեսզի քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու համար»,–ակցիայի ժամանակ ասաց ակցիայի նախաձեռնող Արաքսյա Գրիգորյանը։ Արցախի կանայք, մայրերը օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։
Back to Top