«Սա քաղաքական պատվեր է». Գագիկ Ծառուկյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին

«Ես այսօր կրկնում եմ, որ ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել»: Այս մասին նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ժամանել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր՝ ծանոթանալու դատարանի որոշմանը։ Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ինքը դատարանից, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ պնդում է՝ իր «վրա ոչ մի հիմնավորում չկա, իսկ կալանավորման որոշում կայացնելու դեպքում՝ կդիմեն համապատասխան ատյաններին»: Ծառուկյանը հավելեց, որ իր թիմը քննարկում է՝ ինչպես դուրս գալ ներկա իրավիճակից, ինքը չի համագործակցում ոչ մեկի հետ չկա համագործակցության մասին փաստաթուղթ, այս պահին բանակցություններ կան միայն Դաշնակցության հետ: Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_
Back to Top