Տրանսգենդերը ձեր ճշմարտությունն է. բանավեճ քահանայի և Ալեն Սիմոնյանի միջև
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ակցիայի մասնակիցները նրանից պահանջեցին, որպեսզի Ազգային ժողովի նախագահը՝ Արարատ Միրզոյանը նրանց հետ հանդիպի, սակայն փոխխոսնակը հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը երկրում չէ: Ալեն Սիմոնյանը դիմելով ներկաներին, նշեց, որ ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ԱԺ շենք մուտք է գործել օրենքի սահմանում:
Ալեն Սիմոնյանը ցույց տվեց այն փաթեթը, որի մեջ գրված էր, թե ով կարող էր մասնակցել այդ քննարկմանը և որի տակ կար Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունը: Ալեն Սիմոնյանը ներկաներին կոչ արեց, որպեսզի որևէ քաղաքական ուժի դրա համար չմեղադրեն:
«Սա Ազգային ժողովի նիստ չի, սա «Իմ քայլը» դաշինքի, Ազգային ժողովի և Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշում չի, սա և ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չի»,- նկատեց Սիմոնյանը:
1 view
1002
269
7 months ago 00:06:16 1
Տրանսգենդերը ձեր ճշմարտությունն է. բանավեճ քահանայի և Ալեն Սիմոնյանի միջև