Eduard Darbinyan - Arnem yelnem and Fidan yar (Armenian folk songs)
Հայ ժողովրդական «Առնեմ էլնեմ» և «Ֆիդան յար» երգերն էր՝ Էդուարդ Դարբինյանի կատարմամբ: Հատված՝ ռուսական հեռուստատեսության համար Գորիսում նկարահանված տեսաֆիլմից։։
Երգի խոսքերը՝
Խնձորը գլորել է,
Ճամփիցը մոլորել է:
Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,
Առնեմ էլնեմ Ալագյազ,
Ուտեմ ձունըդ, խըմեմ ջուրըդ,
Ման գամ լանջիդ, իջնիմ ցած:
Աչք գցածըս ֆըռանգ է,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Փոշին օսկու ըռանգ է,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Կանչե՛, քու խաղիդ մեռնիմ,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Քու անուշ ձենին մեռնիմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Արխալուղըդ հագել ես,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Պատրոնդաշըդ կապել ես,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Աղջի, արի աղբուրը,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Քեզ պես անուշ է ջուրը,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Ես ծարավ եմ, դու ջուր ես,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Դու գըլգըլա, ես խըմեմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Ֆիդան (թրք.) - դալար, ջահել: