ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ԵՐԿՐԱՊԱՀ ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ
ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ԵՐԿՐԱՊԱՀ ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ԵՐԿՐԱՊԱՀ ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ «Ցնդաբանությունների չեմ պատասխանում, երբեք որևէ հանքի հետ կապ չեմ ունեցել». Արամ Սարգսյան
Հայ ոսկի» միավորման նախկին գլխավոր ինժեներ, ՍԻՓԱՆ 1-ի նախկին տնօրեն Գագիկ Պետրոսյանը պնդում է, որ «Հայ ոսկի» միավորումն իր Մեղրաձորի և Սոթքի հանքավայրերով 200 տոննա ոսկու պաշարներով, ներառյալ Արարատի ոսկու կորզիչ ֆաբրիկան, վաճառվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի կողմից։ «Հայ ոսկի» միավորման վաճառքի պարզաբանման մեջ նշված է. «Արամ և Արմեն Սարգսյանները հանցագործ մեթոդներով հափշտակել են 49% ՍԻՓԱՆ 1-ի բաժնեմասերը, որը շահագործում էր Լիճքեվազ և Տերտերասար ոսկու հանքավայրերը ընդհանուր 20 տոննա ոսկու պաշարներով, նույնպես վաճառել են՝ ստանալով տասնյակ միլիոններ, իսկ պետությանը՝ ոչինչ»: -ի հետ զրույցում Գագիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հիմա այս գործով նախաքննություն է գնում. և՛ ԱԱԾ-ն, և՛ գլխավոր դատախազությունն իրենց տրամադրած տեղեկությունների հիման վրա կատարում են ուսումնասիրություններ: Մեզ հետ զրույցում Գագիկ Պետրոսյանը հավաստիացրեց՝ հարյուր տոկոսով այդ գործարքներն արվել են այդ ընտանիքի կողմից: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմքով եք պնդում, նա պատասխանեց. «Եթե մեր հատուկ ծառայությունները մի քիչ հետաքրքրվեն, իրենց հինգ րոպե է պետք այդ ամենը ճշտելու համար»: Հարցին՝ նշում եք՝ Արամ և Արմեն Սարգսյանները հափշտակել են 49% ՍԻՓԱՆ 1-ի բաժնեմասերը, որը շահագործում էր Լիճքեվազ և Տերտերասար